Գաղտնիության Համառոտ Նկարագիր
Դուք ունեք լիարժեք վերահսկողություն ձեր Անձնական պրոֆիլի նկատմամբ
Getcontact-ի Գաղտնիության Կառավարման Կենտրոն-ը տրամադրում է ձեզ լիակատար հսկողություն ձեր պրոֆիլի տեղեկությունների ցուցադրման նկատմամբ և ինչ տեղեկություններ են տեսանելի մյուս օգտատերերին: Դուք կարող եք ցանկացած ժամանակ խմբագրել ձեր պրոֆիլը հավելվածում կամ ապաակտիվացնել ձեր պրոֆիլը այստեղ: Գաղտնիության Կառավարման Կենտրոնը հասանելի է բոլորի, ներառյալ ոչ բաժանորդների համար:
ՄԵնք չենք վաճառում անձնական տեղեկություններ
Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք վստահ լինեք, որ ձեր անձնական տվյալները ապահով և անվտանգ են մեզ հետ: Մենք չենք վաճառում որևէ անձնական տեղեկություն երրորդ կողմերին: Որպեսզի բոլորը կարողանան օգտվել մեր ծառայություններից, մենք այն առաջարկում ենք անվճար և աշխատում ենք գովազդային գործընկերների միջոցով, ինչպիսիք են՝ Google-ը և Facebook-ը: Օգտատերերը, ովքեր կցանկանան օգտվել հավելվածից առանց գովազդների, ինչպես նաև օգտվել որոշ ընդլայնված հատկություններից, կարող են բաժանորդագրվել նաև մեր Premium փաթեթներին:
Մենք մշտապես հայցելու ենք ձեր համաձայնությունը Թույլտվություններ ստանալու համար
Մենք մշտապես անելու ենք առավելագույն հնարավորը՝ հավաստիանալու, որ դուք գիտակցում եք, թե ինչ թույլտվություններ են անհրաժեշտ Getcontact-ի ծառայությունները գործարկելու համար, ինչպես նաև, որ վայելում եք լավագույն փորձը: Մենք պահանջում ենք ոչ պարտադիր թույլտվություններ ՝ կախված այն հանգամանքից, թե որ հատկություններից եք օգտվում: Սակայն այդ թույլտվությունները մշտապես սահմանափակվելու են և խստորեն արգելվելու են նախքան որևէ համաձայնություն տալը ձեզ բացատրված նպատակով: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կարդալ մեր Գաղտնիության Քաղաքականություն -ը:
Մենք տրամադրում ենք 24/7 Հաճախորդների Աջակցություն
Հաճախորդների Աջակցության մեր նվիրված թիմը հասանելի է 24/7 ՝ առաջարկելու ձեզ տեխնիկական աջակցության կամ հաճախորդների վերաբերյալ տեղեկությունների ծառայություններ: Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք իմանալ ավելին Getcontact-ի մասին, ցանկացած պահի կարող եք կապ հաստատել մեր աջակցության թիմի հետ: